ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մարիա Զախարովա. Ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին

Մարիա Զախարովա. Ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին
19.05.2017 | 17:53

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղյան շփման գծում լարվածության աճին և գրանցված միջադեպերին, հայտարարել է. «Տարբեր աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սրվել է, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին:


Մյուս կողմը, բնականաբար, արձագանքել է: Թե ինչ չափով է վնասվել այդ օբյեկտը, տարբեր տեղեկություններ կան: Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել ռուսական կողմի դիրքորոշումը։ Ռուսաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է իրավիճակի սրումը հակամարտության գոտում և կոչ է անում բոլոր կողմերին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր քայլերը՝ էսկալացիային վերջ տալու համար»:
Երկու օր առաջ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր տեխնիկա, որոնցից մեկը մարտական՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ: Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին ռուսական կողմը տեղեկություն չունի:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ